Առաջին աջակցությունն և խորհրդատվությունը Արարատում

Մարտի 28-29-ին Արարատում տեղի ունեցավ առաջին աջակցության և խորհրդատվության հանդիպումը:Հիմնական թեմաները աղետների ռիսկերի կառավարման առանցքային կետերի դերը:
Առանցքային կետերը ոչ թե տեղական աղետների ռիսկերի փորցագետներ են այլ <<փոփոխություն կազմակերպողներ>> աղետների ռիսկերի կառավարման ընդհանուր գիտելիքներով,որոնք կապ են հաստատում մարդկանց և տարբեր բնագավառների շահագրգիռ կողմերի հետ:
Կարևոր է այս դերի կայունությունը և մոտեցումը նախագծից հետո, որպեսզի քաղաքները շարունակեն կառուցել իրենց աղետների ռիսկերի կառավարման կարողությունները ապագայում:
Արարատը արդեն կատարել է շահառուների առաջին գնահատումը` ճանաչելու համար, թե որ գործընկերությունները կարող են զարգացնել:
Նախագիծը նաև քննարկվել է մի քանի բաժնինների հետ ազգային մակարդակով:Քաղաքացիական պաշտպանության գլխավոր մասնագետը, որը պատասխանատու է քաղաքացիական պաշտպանության համար, շատ խաղանդավառված է ծրագրում ընդգրկված լինելու համար:Առանցքային անձիք կստեղծեն տեղական աշխատանքային խումբ, այնպիսի անդամներով, որոնք բավականին ժամանակ կունենան իրականում օգնելու նախագծին:Այդ աշխատանքային խումբը բաղկացած կլինի մի քանի ոլորտների ներկայացուցիչներից, որպեսզի նրանք օգնեն առանցքային անձանց հասնելու շահագրգիռ կողմերի տարբեր կատեգորիաների:Արարատը կներառի նաև գոյություն ունեցող <<կանաչ ակումբը>> , քանի որ քաղաքում և դրա շրջակայքում գոյություն ունեն պոտենցիալ բնապահպանական ռիսկեր:
Որպես տնային առաջադրանքի մաս առանցքայի անձիք կարդացել են Հայաստանի աղետների ռիսկերի կառավարմանը վերաբերող ներկայիս օրենսդրությունը:
Արտակարգ իրավիճակների և ճգնաժամի կառավարումը կազմակերպվում է ազգային մակարդակի վրա, տարածաշրջանային բաժինների հետ: Արտակարգ իրավիճակների բաժինը գտնվում է Արարատից 25կմ հեռավորության վրա, ք.Արտաշատում:
Քննարկելով հիմնական ռիսկերը Արարատի համար , եկան այն եզրակացության, որ կլիմայական փոփոխությունը շատ լուրջ խնդիր է:Ծայրահեղ եղանակային պայմանները պատճառ են դառնում լուրջ խնդիրների:Գյուղատնտեսությունը տուժում է շոգ և չոր եղանակային պայմանների պատճառով:Փոփոխվող ամառային ջերմաստիճանը առաջացնում է անտառային հրդեհներ և լուրջ միջադեպեր թունավոր միջատների հետ:Երաշտը այլ գործոնների հետ բերում է օդի աղտոտվածության :Ձմռանը ծայրահեղ ցուրտ եղանակային պայմանները բերում են անտառահատման և արդյունքնում սողանքների առաջացման:Մեծ քանակով ջրի օգտագործումը ձկնաբուծության համար, Արարատում գոյություն ունեցող տարբեր արդյունաբերկան հիմնարկություններ առաջացնում են բնապահպանական և առողջապահական ռիսկեր:Բացի դրանից Հայաստանը ենթակա է նաև երկրաշարժերի մեծ ռիսկերի:

%d bloggers like this: