Երրորդ դասընթաց եւ փորձի փոխանակման հանդիպում
2018թ. հոկտեմբերի 2- 4-ը Արարատ քաղաքի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ միջազգային գիտակոնֆերանս, որին մասնակցում էին պատվիրակություններ՝ Նիդեռլանդների Թագավորության Աբլասերդամի քաղաքապետ Յաապ Պաանսի, Մոլդովայի Ունգենիի քաղաքապետ ԱլեքսանդրուԱմբրոսուն,Վրաստանի Քութաիսիի փոխքաղաքապետ Նինո Տվալտվադձեի և Հայաստանի Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի մասնակցությամբ:
Կոնֆերանսի նպատակն էր՝
տեղական ինքնակառավարման մարմինների ներկայիս աղետների ռիսկերի կառավարման սեփական իրավիճակի գնահատումը ,ինչպես բարելավել ոլորտը, բարձրացնել աղետների ռիսկերի կառավարման հնարավորությունները: Զարգացնել փոխհարաբերությունները տեղական աղետների ռիսկերի կառավարման շահագրգիռ կողմերի հետ երեք քաղաքներում՝ Արարատ/Հայաստան/,ՈԻնգենի /Մոլդովա/,Քութաիսի/Վրաստան/, որպես տեղական աղետների ռիսկերի կառավարման համակարգված համագործակցության սկիզբ: